Տարածաշրջան11:58, 22 Հուլիս 2015
Թուրքիայի Որֆայի նահանգում 2 ոստիկան է սպանվել. չի բացառվում ահաբեկչության վարկածը

Թուրքիայի Ուրֆա (Շանլըուրֆա) նահանգում, որտեղ 2 օր առաջ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվեց 32 մարդ, այսօր 2 ոստիկանի դի է հայտնաբերվել: Դիերը հայտնաբերվել են նահանգի Ջեյլանփընար գավառում:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` ոստիկանության ծառայողները սպանվել են իրենց բնակարանում` գլխից ստացած մահացու հրազենային վիրավորումից: Դիերը հայտնաբերել են ոստիկանության այլ ծառայողներ, ովքեր գնացել են իրենց ծառայակիցների տուն` պարզելու համար, թե ինչու վերջինները չեն ներկայացել աշխատանքի:
Ջեյլանփընարի` ԱԶԿ-ական (Արդարություն և զարգացում կուսակցություն) քաղաքապետ Մենդերես Աթիլլան հայտարարել է, որ մեծ է ահաբեկչության հավանականությունը` մատնացույց անելով «Քուրդստանի բանվորական կուսակցությանը» (PKK-ՔԲԿ):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |