Տարածաշրջան09:47, 22 Հուլիս 2015
Թուրք-իսրայելական հարաբերություննեը կարող են կարգավորվել

Իսրայելի Արտաքին գործերի նախարարության քարտուղար Դորե Գոլդը լրագրողների հետ զրույցում նշել է , որ թուրք-իսրայելական հարաբերությունները կարող են կարգավորվել: Ըստ «CNNTurk»-ի` պատասխանելով լրագրողներից մեկի`«Մավի Մարմարայի» դեպքերի մասին հարցին Գոլդը նշել է.
«Երկու կողմերն էլ ջանք են գործադրում ընդհանուր ճանապարհ գտնելու համար: Նպատակ ունենք նոր էջ բացել ու հարաբերությունները կարգավորել»:
Գոլդի խոսքերով, ստեղծված աշխարհաքաղաքական իրադրության մեջ, թե Իսրայելի, թե Թուրքիայի համար այժմ երկու սպառնալիք գոյություն ունի` Իրանն և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը:
«Իրանը շարունակաբար ցանկանում է թուլացնել Թուրքիան: Հուսով եմ, որ Թուրքիայի հետ մեր տարաձայնությունները մի կողմ թողնելով` կարող ենք համաձայնության գալ և գտնել ընդհանուր ճանապարհ»,-ասել է նա:
Գոլդը իր խոսքում չի մանրամասնել, թե Իրանը ինչով է վտանգավոր Թուրքիայի համար:
Հիշեցնենք, որ 2010 թ-ի մայիսի 31-ին միջազգային մարդասիրական նավաշարասյան կազմում Պաղեստինի Գազայի հատված օգնություն փոխադրող թուրքական «Մավի Մարմարա» նավի` բեռների ստուգում անցկացվելու վերաբերյալ Թել Ավիվի պահանջին չենթարկվելու պատճառով իսրայելցի զինվորների հարձակման հետևանքով նավի վրա 9 թուրք քաղաքացիներ են զոհվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |