Տարածաշրջան13:18, 23 Հուլիս 2015
ՔԲԿ-ն բեռնատարներ է այրել ու կրակ բացել թուրք զինվորականների վրա

Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK-ՔԲԿ) զինյալները երեկ` հուլիսի 22-ին կրակ են բացել Դերսիմի (Թունջելի) ժանդարմերիայի բաժանմունքի հրամանատարության վրա: Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ ժանդարմերիայի ստորաբաժանումների կողմից բացված պատասխան կրակից հետո ՔԲԿ-ականները դադարեցրել են կրակն ու հեռացել:
Վանի Չալդըրան գավառից դեպի Բայազետ տանող ճանապարհին էլ ՔԲԿ-ի զինյալները 3 բեռնատար են կանգնեցրել ու այրել: Զինյալները կրակել են նաև դեպքի վայր ժամանած Վանի ժանդարմերիայի ստորաբաժանումների վրա: Այս անգամ ևս տեղի է ունեցել փոխհրաձգություն, ինչից հետո զինյալները հեռացել են դեպքի վայրից:
ՔԲԿ-ականները մեկ բեռնատար ու մեկ փրկարար մեքենա էլ այրել են Դիարբեքիր-Բինգյոլ ճանապարհին:
Հուլիսի 22-ին կեսգիշերի մոտ Դիարբեքիրի Հանի և Լիջե գավառների ճանապարհներին երկու տարբեր խմբերի կողմից միաժամանակ կանգնեցվել են բազմաթիվ մեքենաներ, որոնց վարորդներին զենքի սպառնալիքի տակ իջեցրել են մեքենայից:
Նշյալ ճանապարհները բացվել են միայն այսօր առավոտյան ժամերին, երբ այնտեղ ժամանել են ոստիկանական ուժեր, ինչից հետո զինյալները փախել են դեպքի վայրից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |