Տարածաշրջան07:15, 24 Հուլիս 2015
Փոխհրաձգություն` Թուրքիայի ԶՈՒ և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության միջև

Թուրք-սիրիական սահմանի մոտ փոխհրաձգություն է սկսվել Թուրքիայի ԶՈՒ-ի և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալների միջև, որի հետևանքով թուրքական «F16» կործանիչները, ներխուժելով Սիրիայի տարածք, հրթիռակոծել են ԻՊ-ի դիրքերը:
Թուրքական «Yenisafak» լրատվական կայքի հաղորդմամբ` ԻՊ-ի զինյալները Թուրքիայի Քիլիս նահագի ուղղությամբ կրակ են բացել ու սպանել մեկ թուրք ենթասպա, ինչից հետո սկսվել էր փոխհրաձգություն:
Թուրքիայի ԶՈՒ հայտարարության մեջ նշվում է, որ փոխհրաձգության ժամանակ ևս մի թուրք զինվոր է զոհվել, իսկ երկու պայմանագրային սերժանտ վիրավորվել են:
Նշվում է,որ ԻՊ-ի զինյալների կողմից կրակոցները իրականացվել էին ռուսական AK-47 Կալաշնիկով տեսակի զենքից, ինչպես նաև մեկ ինքնակառավարվող հրթիռից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |