• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 16:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:37, 25 Հուլիս 2015

PKK-ն վերսկսում է պարտիզանական պատերազմը Թուրքիայի դեմ

PKK-ն վերսկսում է պարտիզանական պատերազմը Թուրքիայի դեմ

Հուլիսի 20-ին Սուրուչում տեղի ունեցած և 32 մարդու (մեծամասամբ քրդեր) կյանք խլած ահաբեկչությունից հետո Թուրքիայում լարվածությունն ավելացել է, իսկ «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) սկսած վրիժառության դեպքերն ավելի մեծ ծավալներ են ընդունել:

Թուրքական «Milliyet» թերթի կայքի հաղորդմամբ` երեկ գիշերային ժամերին Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում մի խումբ ՔԲԿ-ական ինքնաշեն նռնակներով հարձակում է իրականացրել ջրցան մեքենայի մեջ հերթապահող երկու ոստիկանի վրա: Երկու ոստիկաններն էլ վիրավորվել են: Նրանցից մեկի վիճակը ծանր է: Պայթյունն իրականացնելուց հետո անհայտ ուղղությամբ հեռացած ՔԲԿ-ականներին հայտնաբերելու նպատակով ոստիկանությունը լայնամասշտաբ գործողություններ է սկսել:

Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել Դիարբեքիրում: ՔԲԿ-ի մի խումբ զինյալներ կանգնեցրել են Ստամբուլի ոստիկանական բաժանմունքներից մեկում աշխատող մի ոստկանի մեքենան: Ոստիկանը Դիարբեքիրով ուղևորվելիս է եղել Մուշ: Զինյալները բաց են թողել ոստիկանության սպայի ընտանիքին, սակայն սպային իրենց հետ տարել են սարեր:

Կրկին երեկ երեկոյան ժամերին անհայտ անձինք նռնակ են պայթեցրել Դիարբեքիրի ոստիկանական բաժանմունքի այգում, ինչի հետևանքով թեթև վիրավորում են ստացել ոստիկանության 7 ծառայողներ:

Թուրքական ավիացիայի կողմից ՔԲԿ-ի` Հյուսիսային Իրաքում տեղակայված ռազմական ճամբարները ռմբակոծելուց հետո էլ հայտարարություն է տարածել ՔԲԿ-ի ռազմական թև հանդիսացող Ժողովրդի պաշտպանության ուժերի (HPG) մամուլի ծառայությունը: Հայտարարության մեջ նշված է, որ հուլիսի 24-ին թուրքական ավիացիայի կողմից ՔԲԿ-ի ճամբարները ռմբակոծելուց հետո հրադադարը (Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև-EH) անիմաստ է դառնում:

Հիշեցնենք, որ երեկ թուրքական F-16 կործանիչները  Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դիրքերը ռմբահարելուց  հետո, ավիահարվածներ են հասցրել նաև Հյուսիսային Իրաքում  գտնվող ՔԲԿ-ի ռազմական ճամբարների ուղղությամբ: Թուրքական կործանչները  հարվածել են Գարեում, Հաֆթանինում, Մեթինայում և Ավաշինում գտնվող ՔԲԿ-ի  ռազմական ճամբարներին: Նշվում է , որ հարվածներ են հասցվել նաև Իրաքի Քանդիլ քաղաքում գտնվող ՔԲԿ-ի գլխավոր ռազմական ճամբարներին:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}