• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 16:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան11:34, 25 Հուլիս 2015

Դավութօղլուն ԻՊ-ի դեմ ավիահարվածների մասին. «Դա խաղաղության գործողություն էր»

Դավութօղլուն ԻՊ-ի դեմ ավիահարվածների մասին. «Դա խաղաղության գործողություն էր»

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարություն է արել Թուրքիայի Զինված Ուժերի՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացրած ռազմական գործողությունների վերաբերյալ: Թուրքական «Yenişafak» պարբերականի տեղեկացմամբ՝ Դավութօղլուն ԻՊ-ի դեմ օդային հարվածները բնորոշել է «խաղաղության և անվտանգության գործողություններ» արտահայտությամբ:

Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն հաջողությամբ ոչնչացրել է  Սիրիայի տարածքում ԻՊ-ի  դիրքերը, որոնք պոտենցիալ սպառնալիք էին ներկայացնում Թուրքիայի համար: Դավութօղլուի տեղեկացմամբ՝  ԻՊ-ի թիրախները խոցվել են առանց Սիրիայի հետ սահմանը խախտելու, սակայն ահրաժեշտության դեպքում Թուրքիան կգնար նաև այդ քայլին:  Ըստ վարչապետի՝ Թուրքիայի ԶՈՒ-ն անհրաժեշտ միջոցառումները կձեռնարկի նրանց դեմ, ովքեր կսպառնան Թուրքիայի Հանրապետության սահմաններին:

Դավութօղլուն, նշելով, որ սկսված գործողությունները մեկանգամյա բնույթ չեն կրում, այլ գործընթացի մաս են կազմում, ասել է. «Անհրաժեշտ բոլոր քայլերը կանենք: Սա ոչ միայն Թուրքիայի Հանրապետության անվտանգության պաշտպանության, այլև Թուրքիայի ժողովրդավարության պաշտպանության համար արված գործողություն է»:

Խոսելով «
Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) իրականացրած հարձակումների մասին՝ վարչապետն ասել է, որ ԻՊ-ն և ՔԲԿ-ն գործողությունները կատարում են զուգահեռաբար և գրեթե միաժամանակ: Ըստ վարչապետի՝ Թուրքիայում ժողովրդավարության ամրապնդման ֆոնին ահաբեկչության ակտիվացումը պատահական չէ և սպառնալիք է, որին պետք է անհրաժեշտ պատասխան տալ:

Նա անդրադարձել է նաև Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը, ըստ որի, ԱՄՆ-ն ԻՊ-ի դեմ պայքարում կարող է օգտագործել Ինջիրլիքի ռազմաբազան: Դավութօղլուն ասել է, որ ԻՊ-ի դեմ իրականացված ռազմական գործողությունները որևէ առնչություն չունեն ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների հետ և Ինջիրլիքից թռիչքներ կատարելու թույլտվությունը այլ գործընթաց է:  Դավութօղլուն վստահեցրել է, որ Թուրքիան որևէ պատերազմի մեջ չի ներգրավվելու:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}