Քաղաքական10:19, 27 Հուլիս 2015
Մարգար Եսայանը Թուրքիայի իշխող կուսակցությանը «հրաշագործ» է անվանել

Թուրքիայի խորհրդարանի երեք հայ պատգամավորներից մեկը հանդիսացող , իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) ներկայացուցիչ և ԱԶԿ-ի իշխանությանը իր ցուցաբերած աջակցությամբ հայտնի Մարգար Եսայանը հերթական ուշագրավ ԱԶԿ-ամետ հայտարարությունն է արել: Թուրքական «haber.sol.org» լրատվակայքի փոխանցմամբ՝ «Yeni Şafak» պարբերականի իր սյունակում կատարած հերթական գրառման մեջ Եսայանը կարծիք է հայտնել, որ «ԱԶԿ-ն Թուրքիան ճգնաժամից դուրս բերած հրաշագործ ուժ է»
«Եթե թուրք արիստոկրատիան մի կողմ դներ իսլամֆոբիան, ապա կնկատեր, որ ԱԶԿ-ն այս երկրի համար իսկական հրաշք է, որ կմնա պատմության մեջ»:
Ըստ Եսայանի՝ ԱԶԿ-ն այն ուժն էր, որը փրկեց թալանված և ծայրաստիճան վտանգված ներքաղաքական կայունության պայմաններում գտնվող երկիրը սոցիալական և տնտեսական կործանումից: Միաժամանակ դիմացավ բոլոր հարվածներին և կարողացավ ապահովել երկրի մեծ առաջընթացը: Քրդական, հայկական , կիպրոսյան հարցերի և սոցիալական անհավասարության խնդիրների հետ բախված ԱԶԿ-ն, ըստ հայազգի պատգամավորի, կարողացավ Թուրքիան դարձնել աշխարհի տնտեսապես զարգացած 16--րդ երկիրը, զրոյացրեց Արժույթի միջազգային հիմնադրամին (İMF) ունեցած պարտքը և լուծեց մի շարք այլ խնդիրներ: «Ինչ է սա, եթե ոչ հրաշք» եզրակացնում է Եսայանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |