11:33, 27 Հուլիս 2015
Էրզրումում քուրդ զինյալները մեքենաներ են հրկիզել (լուսանկարներ)

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները գիշերը՝ Թուրքիայի ժամանակով 02:00-ին Էրզրում նահանգի Թեքման շրջանում հրդեհել են Էրզրում-Չաթ մայրուղու վրա աշխատանք իրականացնող 7 շինարարական մեքենա:
Ըստ թուրքական «Turkiyegazetesi» լրատվակայքի` ՔԲԿ-ի զինյալները, որոնք թուրքական աղբյուրում անվանվում են ահաբեկիչներ, հրդեհել են 2 ասֆալտապատող, 1 ասֆալտահարթեցնող մեքենա և մի շարք այլ շինարարական մեքենաների տեսակներ: Վերջիններս պատկանել էին Թեքման շրջանի ղեկավարությանը:
Քուրդ գրոհայինները մեքենաները հրդեհելուց հետո, մեկ այլ մեքենայով հեռացել են դեպքի վայրից: Թուրքական ոստիկանության աշխատակիցները սկսել են որոնողական աշխատանքներ իրականացնել:
Հավելենք, որ ավելի վաղ ՔԲԿ-ի զինյալները Վանի Չալդըրան գավառից դեպի Բայազետ տանող ճանապարհին էլ 3 բեռնատար էին կանգնեցրել ու այրել դրանք:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |