Տարածաշրջան08:22, 27 Հուլիս 2015
Թուրքիայի Մերսին նահանգում ձերբակալվել է ԻՊ-ին անդամակցող 7 մարդ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում և մի շարք նահանգներում ձերբակալել են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամակցության մեջ կասկածվող անձինք:
Թուրքական «Haberler» լրատվական կայքի հաղորդմամբ` վաղ առավոտյան Անկարայի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի վարչության ստորաբաժանումների կազմակերպած լայնամասշտաբ օպերացիայի արդյունքում Անկարայի Հաջը Բայրամ թաղամասում ձերբակալել է 15 մարդ, որոնցից 11-ը Թուրքիայի քաղաքացիություն չունեն:
Ադիյաման նահանգում թուրքական ոստիկանությունը ևս իրականացրել է օպերացիա՝ ուղղված ՔԲԿ-ի երիտասարդական թևի դեմ: Աղբյուրի տեղեկացմամբ՝ իրավապահ մարմինների օպերացիան դեռևս շարունակվում է:
Իսկ ահա քրդաբնակ Թուրքիայի Մերսին նահանգում, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանի հարևանությամբ, թուրք ուժայինների իրականացրած հատուկ գործողությունների ընթացքում Էրդեմլի շրջանի Քըզքալե թաղամասում ձերբակալել է ԻՊ-ի 7 անդամի: Ձերբակալվածները հարցաքննության համար ուղարկվել են Գազիանթեփ: Կատարվում է նախաքննություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |