Տարածաշրջան11:33, 28 Հուլիս 2015
Քաթարը աջակցություն է հայտնում Թուրքիային

Քաթարի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել Թուրքիային « Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինների դեմ Սիրիայում և Իրաքում սկսած ռազմական գործողությունների հարցում:
Թուրքական «haber7» լրատվակայքը, հղում անելով Քաթարի պաշտոնական «QNA» լրատվական գործակալությանը, մեջբերում է Քաթարի արտգործնախարարության հայտարարությունը, որում մասնավորաբար ասվում է.
«Քաթարի ղեկավարությունը, Թուրքիայի սահմանների, անվտանգության և կայունության պաշտպանման նպատակով, հայտնում է իր աջակցությունը բոլոր ձեռնարկած միջոցներին»:
Հայտարարությունում նշվում է նաև, որ ցանկացած իրավիճակում Քաթարն ահաբեկչության դեմ պայքարում սատարելու է Թուրքիային: Քաթարի իշխանությունները նաև իրենց ցավակցությունն են հայտնել թուրք զինվորների զոհվելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ թուրքական F-16 կործանիչները Սիրիայում ԻՊ-ի ռազմական հենակետերին հարվածելուց հետո, ավիահարվածներ էին հասցրել նաև ՔԲԿ-ի հյուսիսիրաքյան ռազմական ճամբարների ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |