• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 16:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:33, 29 Հուլիս 2015

Դեմիրթաշ. «ԺԴԿ-ի 80 պատգամավոր անձեռնամխելիությունից հրաժարվելու դիմում կներկայացնի»

Դեմիրթաշ. «ԺԴԿ-ի 80 պատգամավոր անձեռնամխելիությունից հրաժարվելու դիմում կներկայացնի»

Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորով ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հայտարարություն է արել Թուրքիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների կապակցությամբ:

Ինչպես հայտնում է «CNNTürk» լրատվական ծառայությունը, Դեմիրթաշն անդրադարձել է Սուրուչի ողբերգությանը, քրդական հարցի լուծման խափանման, դրանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերի և «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հետ բախումների մասին:

«Որևէ հանցանք չկա, որ հնարավոր է մեզ վերագրել, մեր միակ հանցանքը 13 տոկոս ձայն հավաքելն էր»,- ասել է Դեմիրթաշը և հիշեցրել, որ քրդական հարցի լուծման գործընթացում Դոլմաբահչեի համաձայնագրով Թուրքիայի հասարակությանը խաղաղության խոստում էր տրվել, որից մեկ շաբաթ անց հետ կանգնեցին: Ըստ Դեմիրթաշի՝ նախագահ Էրդողանը խոչընդոտեց, որ ՔԲԿ-ը զինաթափվի կամ զենքը վայր դնի: 

«Եթե ՔԲԿ-ը զենքը վայր դներ, հասկանում ե՞ք, թե Թուրքիան ինչպես շունչ կքաշեր: «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դե՞մ է պետք պատերազմել: Այդ ժամանակ Թուրքիան և ՔԲԿ-ը միասին  կպատերազմեին ԻՊ-ի դեմ»,- ընդգծել է Դեմիրթաշը:

Ըստ քրդամետ կուսակցության համանախագահի՝ իշխանությունները երկիրը ներքաշում են պատերազմի մեջ, որի իրավունքը չունեն և այդ իրավունքից զրկվել են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում:

ԺԴԿ-ի համանախագահը հայտարարել է, որ  կուսակցությունը ներկայացնող 80 պատգամավոր պատգամավորական անձեռնամխելիությունից հրաժարվելու դիմում կներկայացնի:

Տեղեկացնենք, որ նախագահ Էրդողանը Չինաստան այցից առաջ տված ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ ԺԴԿ-ի ղեկավարությանը պետք է զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ու պատասխանատվության ենթարկել:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Թուրքիայի Սուրուչի շրջանում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի պատճառով զոհվել էր 32 մարդ: Այդ ահաբեկչությունից հետո Թուրքիայում սկիզբ առած ներքին լարվածությունն էլ ավելի սրվեց, երբ հուլիսի 24-ին թուրքական F-16 կործանիչները  Սիրիայում ԻՊ-ի ռազմական հենակետերը ռմբահարելուց  հետո, ավիահարվածներ հասցրեցին նաև ՔԲԿ-ի՝ Հյուսիսային Իրաքում գտնվող  ռազմական ճամբարների ուղղությամբ: Դրանից հետո էլ Թուրքիայի տարբեր նահանգներում չեն դադարում ՔԲԿ-ի զինյալների կողմից իրականացվող վիրժառության գործողությունները:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}