Տարածաշրջան14:13, 29 Հուլիս 2015
Թուրքիայի ԱԳՆ. ԻՊ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող է օգտագործել Ինջիրլիքի ռազմաբազան

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը, այսօր նախարարությունում պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է որ «Իսլամական պետության դեմ պայքարում ԱՄՆ-ը ցանկացած պահի կարող է օգտագործել Ինջիրլիքի ռազմաբազան: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
«Ինջիրլիքը, անհրաժեշտության դեպքում, ցանկացած պահի կարող է օգտագործվել: Բոլոր անհրաժեշտ ստորագրությունները կան»,- հավաստիացրել է Բիլգիչը:
«Նշյալ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հարցում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենը Թուրքիայում հանդիպում է ունեցել Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ:
Թուրքական «islahhaber» լրատվական կայքի հաղորդմամբ` 2 օր և 10 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնության են եկել ԱՄՆ-ի ավիացիոն ուժերի համար Թուրքիայի Ադանա քաղաքում գտնվող Ինջիրլիք ռազմաբազան օգտագործելու հարցում: Ըստ այդմ` Թուրքիան թույլատրել է, որ ԱՄՆ-ի «Predatör 2» տիպի անօդաչու թռչող սարքերը տեղեկայվեն Ինջիրլիք ռազմաբազայում, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են հարվածել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին: «Predatör 2»-ները նաև կտեղակայվեն Թուրքիայի Քըրշեհիր քաղաքում, որտեղ կիրականացվեն ոսումնական թռիչքներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |