Քաղաքական07:28, 29 Հուլիս 2015
Իրանը Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության կոչ է արել

Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին Իրանում Թուրքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով վերջին օրերին Թուրքիայում տիրող իրավիճակին, նշել է, որ իր երկիրը ցանկանում է Անկարայի հետ համապարփակ համագործակցություն հաստատել ահաբեկչության դեմ պայքարում:
«Իրանը ցանկանում է խորացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Տարածաշրջանում կրկին խաղաղություն ու հանգստություն ապահովելու համար Թեհրանն ու Անկարան պետք է լայնամասշտաբ համագործակցություն իրականացնեն ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Ջահանգիրին:
Ըստ թուրքական «Sabah» թերթի կայքի` Ջահանգիրին նշել է, որ երկու երկրները կարող են տարածաշրջանային որոշ զարգացումների շուրջ տարբեր դիրքորոշումներ ունենալ, սակայն դա չպետք է խանգարի հարաբերությունների զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել միջուկային համաձայնությանն ու Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների չեղարկմանը: Թուրք դեսպանն ու Իրանի փոխնախագահը նշել են, որ նոր իրավիճակը թույլ կտա անհամեմատ ավելի մեծացնել երկու երկրների միջև առկա ապրանքաշրջանառությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |