Տարածաշրջան07:15, 29 Հուլիս 2015
Թուրքական օդուժը շարունակում է ռմբակոծել քրդական ռազմաճամբարները

Հուլիսի 24-ին գործողությունների անցած թուրքական օդուժը շարունակում է ավիահարվածներ հասցնել Իրաքում «Քուրդսիտանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դիրքերի և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ռազմական հենակետերի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է թուրքական «haberler» լրատվամիջոցը, թուրքական օդուժը ՔԲԿ-ի ռազմական հենակետերին հարվածներ է հասցրել Դիարբեքիրում, ապա կրկին ռմբակոծել է Հյուսիսային Իրաքում գնտվող քրդական ռազմաճամբարները:
Թեև թուրքական օդուժի կողմից ՔԲԿ-ի դիրքերի ուղղությամբ նոր ռմբակոծման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չկա, սակայն թուրքական աղբյուրը պնդում է, որ մինչև այժմ սա ամենաինտենսիվ ռմբակոծումն էր:
Նշվում է, որ բացի Հյուսիսային Իրաքի Քանդիլ քաղաքում գտնվող ՔԲԿ-ի գլխավոր ռազմական ճամբարից ռմբակոծվել են նաև այլ ռազմական ճամբարներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |