Տարածաշրջան12:34, 29 Հուլիս 2015
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնում փոփոխություն կլինի

Թուրքական լրատվամիջոցների հայտնի է դարձել, որ երկրի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելը հնարավոր է լքի պաշտոնը: Ըստ շրջանառվող լուրերի՝ Բարձրագույն խորհրդի (YAŞ) օգոստոսյան նիստից անմիջապես հետո՝ առանց սպասելու ամսվա ավարտին, Օզելը հեռանալու է իր զբաղեցրած պաշտոնից:
Թուրքական «Türkiye Gazetesi» պարբերականի համաձայն՝ այս տարի լրանում է Օզելի պաշտոնավարման քառամյա շրջանը, ակնկալվում է, որ նրա փոխարեն գլխավոր շտաբի պետի պաշտոնում կնշանակվի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հուլուսի Աքարը:
Վերոնշյալ հնարավոր պաշտոնափոխությունը կհստակեցվի օգոստոսի 3-5-ը կայանալիք Գերագույն ռազմական խորհրդի նիստի ժամանակ: Նիստին ընդունված որոշումները ուժի մեջ կմտնեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրվելուց հետո միայն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |