Քաղաքական07:24, 29 Հուլիս 2015
Իրաքը Թուրքիային կոչ է արել փոխհամաձայնեցնել ռազմական գործողությունները

Իրաքի կառավարությունը քննադատել է Թուրքիայի կողմից Իրաքի տարածքում իրականացվող ռազմական գործողությունները: Ինչպես հայտնում է թուրքական «mynet.com» լրատվակայքը, Իրաքի վարչապետի գրասենյակը հայտարարություն է տարածել, որով տեղեկացվում է, որ վարչապետ Հայդար էլ-Իբադի ղեկավարությամբ կառավարության հատուկ նիստ է գումարվել՝ քննարկելու Թուրքիայի կողմից Իրաքի տարածքներին ավիահարվածներ հասցնելու խնդիրը:
Վերոնշյալ հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Իրաքը չի հանդուրժի իր տարածքից Թուրքիային ուղղված որևէ հարձակում: Երկու երկրների միջև ծագած խնդիրները լուծելու համար Թուրքիան պետք է ընտրի երկխոսության ճանապարհը՝ հավատարիմ մնալով բարեկամական հարաբերությունների սկզբունքին և չնպաստելով իրավիճակի բարդացմանը»:
Իսկ Բաղդադում Թուրքիայի դեսպան Ֆարուկ Քայմաքչըի հետ հանդիպման ժամանակ Իրաքի արտգործնախարար Իբրահիմ էլ-Ջաֆերին ընդգծել է, որ իրենք մտահոգված են Իրաքի տարածքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունների պատճառով հարակից սահմանամերձ գյուղերին հասցվելիք հնարավոր նյութական և մարդկային կորուստների համար:
«Տարածաշրջանում որևէ ռազմական գործողություն իրականացնելիս Թուրքիայի կառավարությունը պետք է այն համաձայնեցնի Իրաքի կառավարության հետ», - ընդգծել է Իրաքի արտգործնախարարը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |