Տարածաշրջան08:51, 29 Հուլիս 2015
Քուրդ գրոհայիններն արդեն հրթիռային հարձակումներ են գործում թուրք ուժայինների վրա

Թուրքիայի Դիարբեքիր և Հաքքարի նահանգներում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները հարձակումներ են իրականացրել, որի հետևանքով բախումներ են տեղի ունեցել:
Ըստ թուրքական «internethaber» լրատվամիջոցի` Դիարբեքիրի Դիջլե շրջանի ոստիկանության բաժանմունքի շենքի ուղղությամբ ՔԲԿ-ի զինյալները հրթիռներ են արձակել, ինչի հետևանքով մարտեր են ծավալվել ոստիկանության և ՔԲԿ-ի զինյալների միջև: Կողմերի միջև բախումը շարունակվել է փողոցներում:
Իսկ ահա Թուրքիայի հարավ-արևեյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում ՔԲԿ-ի զինյալները հրթիռներով և երկարափող հրազենային զինատեսակներից արձակած կրակով հարձակվել են տեղի ոստիկանական բաժանմունքի և հարևանությամբ գտնվող դատարանի շենքի վրա: Բացի դրանից ՔԲԿ-ականները հարձակում են իրականացրել նաև ոստիկանական հանրակացարանների վրա:
Թուրքական աղբյուրում չի մանրամասնվում, թե այդ զինված բախումների հետևանքով որքան զոհեր և վիրավորներ կան: Աղբյուրի հավաստմամբ՝ մարտերը շարունակվում են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |