Տարածաշրջան12:04, 30 Հուլիս 2015
Թուրքիայում լարվածությունը շարունակվում է. քրդերը սպանել են ևս 3 թուրք զինվոր

Թուրքիայի Շըրնաք շրջանում «Քուրդիսատանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները կրակ են բացել թուրք զինվորականների վրա: Ըստ «Սոնդաքիքա» լրատվական կայքի` կրակահերթի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվորական և մեկ քուրդ զինյալ:
Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը դեպքի առնչությամբ հայտարարություն է տարածել` հաստատելով տեղի ունեցածը: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ դեպքի վայր են ուղաևկվել անօդաչու թռչող սարքեր , ռազմական ուղղաթիռ, հատուկ ստորաբաժանման զինվորներ:
«Ահաբեկիչների դեմ ռազմական գործողությունը դեռևս շարունակվում է: Տեղի ունեցածը մեզ շատ վշտացրեց, մեր զոհերին հոգու հանգստություն իսկ նրանց հարազատներին մեր ցավակցություններն ենք հղում»,-ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին Թուրքիայի Սուրուչի շրջանում ահաբեկչություն էր տեղի ունեցել, որի պատճառով զոհվել էր 32 մարդ: Այդ ահաբեկչությունից հետո Թուրքիայում սկիզբ առած ներքին լարվածությունն էլ ավելի սրվեց, երբ հուլիսի 24-ին թուրքական F-16 կործանիչները Սիրիայում ԻՊ-ի ռազմական հենակետերը ռմբահարելուց հետո, ավիահարվածներ հասցրեցին նաև ՔԲԿ-ի՝ Հյուսիսային Իրաքում գտնվող ռազմական ճամբարների ուղղությամբ: Դրանից հետո էլ Թուրքիայի տարբեր նահանգներում չեն դադարում ՔԲԿ-ի զինյալների կողմից իրականացվող վրիժառության գործողությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |