Տարածաշրջան07:31, 30 Հուլիս 2015
Թուրքիայում հարձակում է իրականացվել ոստիկանական հանրակացարանի վրա

Թուրքիայի Հաքքարի նահանգի Քոնաք պողոտայում երեկ երեկոյան մի խումբ դիմակավորված անձինք ինքնաշեն պայթուցիկներով հարձակվել են ջրցան մեքենայի վրա: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Թուրքական «mynet» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:
Ջրցան մեքենայի վրա կատարված հարձակումից 15 րոպե հետո հարձակում է կատարվել նույն փողոցի վրա գտնվող ոստիկանական հանրակացարանի վրա: Հարձակման ժամանակ կիրառվել են պայթուցիկներ և մոլոտովյան կոկտեյլներ: Հարձակումն իրականացրած խմբի նկատմամբ ևս ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Հիշեցնենք, որ 2 օր առաջ Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում «Քուրդիստանի բանվորական» կուսակցության զինյալները նախօրեին հրթիռներով և երկարափող հրազենային զինատեսակներից արձակած կրակով հարձակվել են տեղի ոստիկանական բաժանմունքի և հարևանությամբ գտնվող դատարանի շենքի վրա: Բացի դրանից ՔԲԿ-ականները հարձակում են իրականացրել նաև ոստիկանական հանրակացարանների վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |