Տարածաշրջան09:29, 30 Հուլիս 2015
Իրանցի գեներալ. «Թուրքիան, քրդերին թիրախ դարձնելով, ռազմավարական սխալ է թույլ տալիս»

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի պետ գեներալ Հասան Ֆիրուզաբադին մեկնաբանել է Թուրքիայի օդուժի` Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության ռազմական հենակետերի և Իրաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաճամբարների ուղղությամբ ձեռնարկած ռազմական գործողությունններին:
Ըստ թուրքական «milliyet»-ի՝ Ֆիրուզաբադին քուրդ զինյալների դեմ ուղղված Թուրքիայի ռազմագործողությունները որակել է որպես ռազմավարական սխալ: Ընդգծել է, որ ԻՊ-ի ահաբեկիչների դեմ օպերացիայի ժամանակ Անկարան թիրախ է դարձրել նաև քրդերին, մինչդեռ նրանք նույնպես պայքարում են ԻՊ-ի դեմ:
«Այդ սխալը կհեշտացնի անհավատ ահաբեկիչների Թուրքիայի սահմաններին մոտենալը»:
Իրանցի գեներալը, անդրադառնալով որոշ իսլամական երկրներին, որտեղ ԻՊ-ի զինյալները ռազմական պատրաստություն են անցնում, նշել է. «Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Քաթարը այս հարցում բացառություն չեն: Վաղ թե ուշ անհավատ ահաբեկչական խմբավորումներին օգնություն տրամադրող երկրների անվտանգությունն էլ սպառնալիքի տակ կլինի:»
Նշենք, որ ավելի վաղ` նախքան Թուրքիայի Սիրիայի տարածքում գործողությունների սկսելը, Իրանի զինված ուժերի կազմի մեջ մտնող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարներից Ֆեթուլլահ Ջամիրին, մատնանշելով, որ Թուրքիան ահաբեկչական կազմակերպություններին օգնություն է տրամադրում, հայտարարել էր.
«Եթե թշնամին Թուրքիայի և Իրաքի սահմանային տարածքներից ռազմական գործողություններով փորձի խոցել Իրանի անվտանգությունը, ապա դրա դեմ մեր պետությունը համապատասխան միջոցներ կձեռնարկի: Եթե անգամ հանդգնեն մոտենալ մեր սահմաններին, շատ կոշտ ու կործանիչ հակադարձում կտանք»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |