Քաղաքական08:04, 30 Հուլիս 2015
Սիրիայի պաշտոնական արձագանքը Թուրքիայի զինուժի գործողություններին

Թուրքիայի օդուժի` Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացված ռազմական գործողություններից հետո Սիրիայի իշխանություններն առաջին անգամ հադես են եկել պաշտոնական արձագանքով:
Թուրքական «haberler» լրատվակայքը, հղում անելով AFP լրատվամիջոցին, նշում է, որ Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը նամակ է հղել Միացյալ Ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ), որում մասնավորապես հարցադրվում է.
«Լավ է, ուշ քան երբեք: Բայց արդյո՞ք Թուրքիան անկեղծ է ԻՊ-ի, Ալ-Նուսրայի, Ալ-Քաիդայի խմբավորումների դեմ պայքարում է Անընդունելի է իրեն զոհի կարգավիճակում դնելու Թուրքիայի նախաձեռնությունը»:
Սիրիայի արտգործանախարարությունը Թուրքիային մեղադրել է, այն բանում, որ վերջինս աջակցություն է ցուցաբերել տարբեր ահաբեկչական խմբավորումների: Նամակի մեջ, սակայն, Սիրիայի արտգործնախարարությունը չի անդրադարձել հուլիսի 24-ին սկսված Թուրքիայի ռազմաօդային ուժերի ավիահարվածներին՝ ուղղված ԻՊ-ի հենակետերին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |