Տարածաշրջան09:03, 01 Օգոստոս 2015
Թուրքիայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցին պահեստից կվերածվի մշակույթի տան

Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի Սիվրիհիսար շրջանում գտնվող և 1881թ. թվագրվող հնագույն հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին վերանորոգվելու է: Այն երկար տարիներ օգտագործվել է որպես պահեստ:
Անատոլիայում գտնվող հայկական ամենախոշոր եկեղեցիներից մեկը հանդիսացող Սուրբ Երրորդութունը վերակառուցվելու է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կողմից: Ըստ նախատեսվածի՝ վերանորոգումից հետո եկեղեցին վերածվելու է մշակույթի տան: Եկեղեցու սենյակները վերակառուցումից հետո կդառնան ցուցասրահ, համերգային դահլիճ ու ժողովների սրահ:
Թուրքական «emlakhaberi.com» լրատվակայքի հրապարակած սույն լուրը ներկայացնող «HYTERT»-ն ընդգծում է. «Ցանկալի կլիներ՝ վերակառուցումն իրականացնել այնպես, որ եկեղեցում, այնուամենայնիվ, հնարավոր լիներ պատարագներ մատուցել: Ու տարեկան գոնե մեկ անգամ եկեղեցում պատարագ մատուցելու իրավունք տրվեր»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |