Տարածաշրջան07:52, 01 Օգոստոս 2015
Թուրքիայի օդուժի հարվածներից վիրավորվել է Դեմիրթաշի եղբայրը

Թուրքիայի օդուժը շարունակում է ավիահարվածներ հասցնել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) դիրքերին՝ թե՛ Թուրքիայի տարածքում, թե՛ նրա սահմաններից դուրս:
Թուրքական «Türkiyegazetesi» լրատվական կայքը հայտնում է, որ երեկ կեսօրից մինչև կեսգիշեր 28 F-16 կործանիչներ ռազմական գործողություններ են իրականացրել: Թուրքական կողմի հայտնած տեղեկության համաձայն՝ ոչնչացվել է ՔԲԿ-ի 65 թիրախ՝ ապաստարաններ, ստորգետնյա կացարաններ, ստորգետնյա զինապահեստներ և քարանձավներ:
ՔԲԿ-ի դեմ իրականացված ռազմական գործողությունների հետևանքով զոհվել ՔԲԿ-ի 26 զինյալ, վիրավորվել է 400-ը: Ըստ թուրքական կայքի՝ վիրավորների մեջ է նաև քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի եղբայրը՝ Նուրեթթին Դեմիրթաշը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |