Մշակութային07:02, 04 Օգոստոս 2015
Պոլսահայ երգչուհին պարգևատրվել է ՀՀ նախագահի երախտագիտության մեդալով
Պոլսահայ երգչուհի Սիբիլը օգոստոսի 3-ին, Համահայկական 6-րդ խաղերի կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է երախտագիտության մեդալով:
«Ermenihaber.am»-ի հետ զրույցում, կիսվելով իր տպավորություններով, երգչուհին ասաց. «Պարոն նախագահի կողմից ստացածս այս պարգևը ինձ համար հաճելի անակնկալ էր: Գնահատված լինելու հանգամանքը ինձ ոգևորում և խրախուսում է առաջ շարժվել: Բոլոր նրանց, ովքեր ինձ արժանի տեսան այս պարգևին ու ողջ հայ ժողովրդին շնորհակալություն եմ հայտնում»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ պոլսահայ երգչուհին Հայկական երգարվեստի տարածման գործում ունեցած նշանակալի ավանդի և Երևան քաղաքում իրականացրած բարեգործական գործունեության համար Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից պարգևատրվել էր ոսկե մեդալով, ինչպես նաև Սփյուռքի նախարարության «Կոմիտաս» հուշամեդալով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |