Քաղաքական15:29, 05 Օգոստոս 2015
Ընդդիմադիր գործիչ. «Կոալիցիա կազմելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնողը Դավութօղլուն է»

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) քարտուղար Հալուք Քոչը կուսակցության ղեկավար խորհրդի ժողովից հետո հանդես է հայտարարությամբ` անդրադառնալով կոալիցիա կազմելու հարցին: Նա ասել է, որ իրենք իշխող կուսակցության հետ շարք հարցերում համաձայնության են եկել, իսկ վերջնական որոշումը վարչապետ Դավութօղլուն է կայացնելու:
Ըստ թուրքական «haber7» լրատվական կայքի` ԺՀԿ քարտուղարը նշել է, որ «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) ու «Ժողովրդահանրապետական» կուսակցությունների միջև բանակցային գործընթաց է սկսվել:
«Բանակցությունների ընթացքում վերահաստատեցինք մեր այն դիրքորոշումը, ինչը ունեինքն ընտրություններից առաջ: Բնականաբար տարաձայնություններ կան, սակայն կան նաև կարևոր կետեր որոնց շուրջ համաձայնություն ունենք: Մենք այդ բանակցություններում որոշում կայացնող չենք: Իսկ պարոն վարչապետի որոշումը դեռևս հայտնի չէ, դրա համար էլ դեռևս արդյունքների մասին էլ չենք կարող խոսել»,-ասել է Հալուք Քոչը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |