Տարածաշրջան07:30, 05 Օգոստոս 2015
Դավութօղլուն և Բահչելին հայտնվել են թուրքական երգիծական ամսագրի շապիկին

Թուրքական «Leman» երգիծական ամսագիրն այս շաբաթվա իր համարում անդրադարձել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ռազմական քաղաքականությանը ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) ցուցաբերած աջակցությանը:
Թուրքական «Demokrathaber» պարբերականի համաձայն՝ հիշյալ ամսագրի շապիկին տեղ գտած ծաղրանկարում պատկերված են թուրքական դրոշի մեջ փաթաթված զոհված զինվորի դագաղն ու հարևանությամբ կանգնած վարչապետ Դավութօղլուն և MHP-ի առաջնորդ Դևլեթ Բահչելին:
Նրանք դեմքի շատ գոհ արտահայտությամբ զրուցում են: Դավութօղլուն ասում է. «Պարզվում է՝ երբ ցանկանում ենք, կարողանում ենք նույն կարմիր գծի մոտ հանդիպել»: Իսկ ծաղրանկարն ուղեկցվում է հետևյալ գրությամբ. «Ընդդիմադիր կուսակցությունների համար մի մատ մեղր գողացող AKP-ի թաքուն սերը, պարզվում է, որ MHP-ն է: Փաստորեն AKP-ի ռազմական քաղաքականությունից ամենից շատ MHP-ն է գո՞հ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |