• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 16:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:12, 05 Օգոստոս 2015

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ է առաջադրվել

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի նոր պետ է առաջադրվել

Թուրքիայի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբի  պետ  է նշանակվել Թուրքիայի ցամաքային ուժերի արդեն նախկին հրամանատար բանակի գեներալ Հուլուսի Աքարը:

Ըստ թուրքական   «dunyabulteni» լրատվակայքի` նման որոշում է կայացվել Թուրքիայի Բարձրագույն զինվորական խորհրդի նիստում (YAS):

Բացի այդ տեղի են ունեցել փոփոխություններ նաև զինվորական այլ բարձր պաշտոններում: Աքարից հետո թափուր մնացած ցամաքային ուժերի հրամանատարի պաշտոնին, ըստ նույն աղբյուրի, նշանակվել է առաջին բանակային կորպուսի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը: Ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Բուլենթ Բոսթանօղլուի պաշտոնավարումը 1 տարով երկարացվել է:

Թուրքիայի օդային ուժերի  հրամանատար, բանակի գեներալ Աքին Օզթուրքին փոխարինել է բանակի գեներալ Աբիդին Ունալը: Իսկ Թուրքիայի ժանդարմերիայի գլխավոր հրամանատար է նշանակվել Թուրքիայի  Էգեյան բանակի  հրամանատար Գալիփ Մենդինը: Իսկ Էգեյան բանակի նոր հրամանատար է նշանակվել  Ումիթ Դունդարը, որը մինչ այդ զբաղեցնում է Թուրքիայի 3 բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը:

Վերոհիշյալ նշանակումները կհայտարարվեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վավերացումից հետո միայն:

ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Հուլուսի Աքարը ծնվել է 1952-ին: Նախկինում նա զբաղեցրել է Բոսնիա և Հերցոգովինայում թուրքական ուժերի հրամանատարի օգնականի պաշտոնը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}