• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 06:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Ցեղասպանություն13:57, 05 Օգոստոս 2015

Հայոց ցեղասպանությունը որպես տեղահանություն ներկայացնող առաջին լիամտերաժ ֆիլմը Թուրքիայում

Հայոց ցեղասպանությունը որպես տեղահանություն ներկայացնող առաջին լիամտերաժ ֆիլմը Թուրքիայում

Թուրքիայում նկարահանվել է 1915-ի ողբերգության թեմայով մասին պատմող առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Կորուսյալ թռչունները», որը, Հայոց ցեղասպանությունը ներկայացնում է որպես տեղահանության ողբերգություն:  Ռեժսորներ Արեն Փերդեջիի և Էլա Ալյամաչի հեղինակած և Թուրքիայի մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանված ֆիլմի անոնսը մեծ հետաքրքրություն է առաջացրել և դիտվել է արդեն 113 երկրներում:

Ֆիլմին անդրադարձած թուրքական «Radikal» պարբերականը գրում է. ««Kara Kedi Film» («Քարա Քեդի ֆիլմ») ընկերության նկարահանած «Կորուսյալ թռչունները» ուշագրավ է մի գիշերում իրենց ողջ ընտանիքը կորցրած քրոջ ու եղբոր՝ Մարիամի և Պետոյի՝ ընտանիքի  որոնումները նկարագրող թախծալից պատմությամբ, որն իր մեջ ամփոփում է հազարավոր հայ երեխաների ճակատագիրը»:

Գլխավոր դերերում հանդես են գալիս Դիլա Ուլուջան և Հերոս Ագոպյանը, որոնք այս դերերի համար ընտրվել են Թուրքիայում բնակվող և դերի համար թեկնածու հանդիսացող շուրջ 502 երեխաներից:

«Տպավորիչ տեսարաններով, տաղանդավոր դերասաններով մեծ բյուջեով, պատմական իրականությանը համապատասխանող ստեղծագործական երևակայությամբ և բանաստեղծական երաժշտությամբ» աչքի ընկնող «Կորուսյալ թռչունների» ցուցադրությունը Թուրքիայում կսկսվի հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին»,- գրում է «Radikal»-ը:

Ըստ թուրքական պարբերականի՝ ֆիլմի նկարահանումները նախապատրաստվել են հինգ տարվա ընթացքում: Ընդհանուր թվով ֆիլմում օգտագործվել են հատուկ այդ նպատակի համար հնամենի լուսանկարներից ընտրված և նույնությամբ կարված շուրջ 1000 կտոր հագուստ:

Ֆիլմի համար պատմական մասնագիտական խորհրդատվություն են իրականացրել բեռլինաբնակ Վահե Թաշչյանը և ստամբուլաբնակ Եդվարդ Թոմասյանը:

Հատուկ «Կորուսյալ թռչունների» նկարահանումների համար ժամանակաշրջանին բնորոշ ոճով վերակառուցվել է 1890թ. թվագրվող և մինչ այդ ավերված վիճակում գտնվող մի կառույց: Ֆիլմում տեղ գտած գյուղական հրապարակն ու սրճարանը ևս  նույնությամբ վերարտադրվել են պատմական լուսանկարներից:

Հինգ տարի տևած ուսումնասիրություններից և ևս մեկ տարի տևած նախապատրաստական աշխատանքներից հետո սկսած նկարահանումները ավարտվել են 30 օրվա ընթացքում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)
11:57, 27 օգոս
Իսրայելի վարչապետը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը (Տեսանյութ)

Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:

Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի
15:14, 29 ապր
Հայոց ցեղասպանություն. արդեն 1 դար ու 10 տարի

Կա՞ արդյոք երաշխիք, որ հայկական կողմի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո մի օր թուրքը կրկին «թուրը չպիտի սրի»:

Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում
14:02, 28 ապր
Ջորջ Ասլանը Հայոց ցեղասպանության թեմայով արտահերթ ելույթ է ունեցել Թուրքիայի խորհրդարանում

«1915-ին Թուրքիայի 13 միլիոն բնակչության 3 միլիոնը կազմում էին քրիստոնյա ժողովուրդները։ Այսօր բնակչությունը 86 միլիոն է, բայց քրիստոնյաների թիվը ընդամենը 50 հազար է: Ինչու՞»։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}