Քաղաքական12:40, 06 Օգոստոս 2015
Դևլեթ Բահչելի. «Ուրբաթօրյա նամազից հետո ԱԶԿ-ԺՀԿ կոալիցիան պետք է կազմվի»

Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին լրագրողների հետ զրույցում խոսել է «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և «Ժողովրդահանրապետական» (ԺՀԿ-CHP) կուսակցությունների մասնակցությամբ կոալիցիոն կառավարություն ձևավորելու անհրաժեշտություն մասին:
Թուրքիայի «թիվ մեկ ազգայնականը», նշելով, որ նշյալ կուսակցությունների ղեկավարները չպիտի փոշիացնեն կոալիցին կառավարություն թեմայով երկու կուսակցությունների վարած բանկցությունները, ասել է.
«Պարոն վարչապետը լիազորվել է կառավարություն կազմելու համար: 26 օր շարունակ կոալիցիա կազմելու ուղղությամբ ջանք են թափել: Այս շաբաթվա սկզբին ԱԶԿ-ի և ԺՀԿ-ի հանձնաժողովներն աշխատել են և զեկույցներ ներկայացրել կուսակցությունների ղեկավարներին: 26 օրվա աշխատանքները չպետք է փոշիացնել, և ԱԶԿ-ԺՀԿ կոալիցիան, որի կարիքը ունի Թուրքիան, պետք է կազմվի ուրբաթ օրը` նամազից հետո: Աստված հաջողություն տա»:
«Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) մասին խոսելիս էլ Բահչելին ասել է, որ 2013-ին ՔԲԿ-ի հետ ձեռք բերված համաձայնության հետևանքով կառույցը կարողացել է մոբիլիզացնել ուժերը, ինչի արդյունքում այս օրերին կարողանում Թուրքիայում բազմաթիվ գործողություններ իրականացնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |