• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
30 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 14:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:33, 06 Օգոստոս 2015

Կոալիցիոն կառավարություն կազմելուց բացի Թուրքիայում քննարկվում է մեկ այլ սցենար

Կոալիցիոն կառավարություն կազմելուց բացի Թուրքիայում քննարկվում է մեկ այլ սցենար

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի ղեկավարած իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակացությունում (ԱԶԿ-AKP) կառավարություն կազմելու 3 հիմնական այլընտրանքային տարբերակներից բացի ևս մեկ հնարավորություն  է քննարկվում:

Կոալիցիոն, փոքրամասնության կամ արտահերթ ընտրությունից առաջ ձևավորվող ժամանակավոր կառավարությանը զուգահեռ դիտարկվում է ևս մեկ տարբերակ. այն է՝ արտահերթ ընտրությունների գնալ գործող կառավարությամբ: Այս մասին տեղեկացնում  է թուրքական «Haberler» լրատվակայքը:

Աղբյուրը նշում է, որ կոալիցիոն կառավարություն կազմելու գործընթացի ձախողման դեպքում ԱԶԿ-ն հակված չէ ժամանակավոր կառավարություն ձևավորելուն, որի մեջ պետք է ընդգրկվեն խոհրդարան անցած բոլոր կուսակցությունների ներկայացուցիչները:

Այս պայմաններում իշխող կուսակցությունը, համաձայնության գալով ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկի հետ կամ էլ միայնակ, մեջլիսից կպահանջի արտահերթ ընտրություններ որոշում կայացնել: Մեջլիսում ընդդիմադիր «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) ձեռնպահ կամ կողմ քվեարկելու դեպքում ԱԶԿ-ի առաջարկը կընդունվի:

Նշվում է, որ ԱԶԿ-ն ծրագրում է մեջլիսում նման առաջարկություն ներկայացնել կառավարություն ձևավորելու համար սահմանադրությամբ պահանջվող 45-օրյա ժամկետի լրանալուն պես: Այդ կերպ  բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներից կազմվող ժամանակավոր կառավարության հարցը  դուրս կգա օրակարգից:

ԱԶԿ-ի արտահերթ ըննտրությունների առաջարկը քննարկվել է  նաև Սահմանադրական  հանձնաժողովում, որ նման առաջարկ խորհրդարան ուղարկելու հարցում որևէ խոչընդոտ չի տեսնում:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}