Տարածաշրջան08:00, 08 Օգոստոս 2015
PKK-ի համակիրները հարձակումներ են գործում Իրանի տարածքում
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) իրանական թևի՝ «Ազատ կյանք Քուրդիստանում» (PJAK) կուսակցության ռազմական թև համարվող «Արևելյան Քուրդիստանի պաշտպանական միավորումների» զինյալները Իրանի Մերիվան քաղաքում հարձակվել են զինվորական պարեկակետի վրա:
Թուրքական «dogruhaber» լրատվակայքը, հղում անելով «BBC Farsça»-ին, տեղեկացնում է, որ հարձակման հետևանքով սպանվել է 20 իրանցի զինվոր:
Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել Իրանի Քուրդիստան նահանգի անվտանգության աշխատակիցները: Վերջիններս մարդկային կորուստներ չեն ունեցել: Այժմ պարզվում է տեղի ունեցածի մանրամասները:
Նշենք, որ «Արևելյան Քուրդիստանի պաշտպանական միավորումների» զինյալները նախկինում մտնում էին ՔԲԿ-ի հետ կապված «Քրդական համայնքների միության» (KCK) զորաջոկատների մեջ:
Օրերս լուրեր էին տարածվել, որ «Արևելյան Քուրդիստանի պաշտպանական միավորումների» զինյալները իրականացրել էր հարձակում, Իրանի Քիրմանսահ նահանգում, որի հետևանքով 12 իրանցի զինվոր էր սպանվել: Հարձակման ժամանակ սպանվել էր նաև Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանարը: Սակայն այդ լուրը պաշտոնապես չէր հաստատվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |