• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 17:50
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:33, 08 Օգոստոս 2015

Դեմիրթաշի կոչը՝ ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին

Դեմիրթաշի կոչը՝  ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին

Թուրքիայի խորհրդարանում ներկայացված, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Բրյուսելից Եվրամիությանը (ԵՄ) և ՆԱՏՕ-ին (Հյուսիսատլանտյան դաշինք) կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել  թուրք-քրդական կարգավորման գործընթացի համար:

Նա, խոսելով «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և թուրքական իշխանությունների երկխոսության մասին, նշել է. «Եվրամիությունը  բացեիբաց և հստակորեն պետք է օժանդակի  Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև երխոսությանը»:

Ըստ նրա՝ ԵՄ-ն պետք է  օժանդակի  նաև Թուրքիա–Օջալան երկխոսությանը: Եվ եթե պետք է ճնշում գործադրի դրան հասնելու  համար: Դեմիրթաշն ընդգծել է, որ  ՆԱՏՕ-ն էլ  պետք  է քրդական կարգավորման գործընթացում հստակ դիրքորոշում ունենա:

Քննադատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի վարած քաղաքականթյունը՝ Դեմիրթաշն ասել է, որ Սիրիայում և Հյուսիսային Իրաքում Թուրքիայի իրականացրած օդային հարվածները իրականում  ոչ այնքան ուղղված էին  «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, որքան ՔԲԿ-ի դեմ: Թուրքական օդուիը գլխավոր թիրախը հենց ՔԲԿ-ն էր:

Նա համոզված է, որ թուրքական իշխանություններն այժմ  փորձում են թուլացնել ԺԴԿ-ին՝ նկատի ունենալով քրդամետ կուսակցության դեմ իրականացվող ճնշումները:

Այցի շրջանակներում Դեմիրթաշը հանդիպում է ունեցել, «Քրդական համայնքների միության» (KCK)  բարձագույն խորհրդի  անդամ Զուբեյիր Այդարի հետ: Նախատեսվում է, որ Դեմիրթաշը Բրյուսելում հանդիպում կունենա ԵՄ-ի անվտանգության և արտաքին  քաղաքականության հարցերի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգհերինիի, ինչպես նաև բյուրոյի պետ Ստեֆանո  Մանսերվիսիի հետ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}