Տարածաշրջան09:32, 10 Օգոստոս 2015
Իրանի արտգործնախարարը հանդիպում է ունենալու թուրք գործընկերոջ հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Ջեվադ Զարիֆը օգոստոսի 10-ին այցելելու է Թուրքիայի մայրաքաղաք Անկարա, որտեղ հանդիպում է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:
Ըստ թուրքական «Yenicaggazetesi» լրատվական կայքի` հանդիպման ընթացքում կողմերը բացի թուրք-իրանական հարաբերություններից, քննարկելու են Իրաքում և Սիրիայում ստեղծված իրավիճակը, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հարցերը:
Քննարվելու են ԻՊ- ի դեմ պայքարում Ռուսաստանի կողմից առաջարկած մեթոդները: Խոսվելու է նաև Թուրքիայի կողմից Ինջիլիք ռազմաբազայի տրամադրումը ամերիկյան օդուժին և Թուրքիայի կողմից Հյուսիսային Իրաքում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմաբազաների ուղղությամբ իրականացրած հարվածների մասին: Անդրադարձ է կատարվելու Թուրքիայի տարածքում ՔԲԿ-ի իրականացրած գործողություններին:
Հանդիպման ժամանակ քննարկվելու է նաև Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը: Իրանի արտաքին գործերի նախարարը Թուրքիայից հետո այցելելու է Լիբանան:
Թուրքական աղբյուրը, հղում անելով իրանական «MNA» լրատվական գործակալությանը, նշում է, որ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի պատճառով, Զարիֆը այցելելու է Ռուսաստան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |