Տարածաշրջան14:05, 10 Օգոստոս 2015
Հայտնի է Ստամբուլի ահաբեկչության կազմակերպիչը

Ստամբուլի Սուլթանբեյլի թաղամասի ոստիկանական բաժանմունքի դիմաց մահապարտ ահաբեկիչի իրականացրած պայթյունի և առավոտյան ժամերին դեպքի վայրն ուսումնասիրող ոստիկանների ուղղությամբ արձակած կրակոցների պատասխանատվությունը ստանձնել է «Ժողովրդի պաշտպանության միություն» անունով մի կազմակերպություն:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` կազմակերպությունը Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Twitter»-ում բացված համանուն հաշվից կատարած գրառման միջոցով: Կայքը հիշեցրել է նաև, որ «Ժողովրդի պաշտպանության միություն» անունով կազմակերպությունը ստանձնել է նաև ս/թ. մարտի 26-ին «Adımlar» ամսագրի թղթերի պահոցի պայթյունի պատասխանատվությունը:
Հիշեցնենք, որ գիշերը ժամը 1-ի սահմաններում Ստամբուլի Սուլթանբեյի շրջանի ոստիկանական բաժանմունքի դիմաց մահապարտ ահաբեկիչը պայթեցրել էր պայթուցիկ նյութով բեռնված մեքենան: Պայթյունի հետևանքով 3 ոստիկան և 7 քաղաքացիական էր վիրավորվել:
Ավելի ուշ` առավոտյան ժամերին անհայտ անձիք կրակ էին բացել դեպքի վայրն ուսումնասիրող ոստիկանների վրա: Ոստիկանության պատասխան գործողությունների արդյունքում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհվել էր 2 ահաբեկիչ և 1 ոստիկան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |