Տարածաշրջան07:18, 10 Օգոստոս 2015
ԱՄՆ-ի զորակազմն ու կործանիչները տեղակայվել են Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում (տեսանյութ)

Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ի օդային ուժերին պատկանող վեց F-16 կործանիչ և 300 հոգանոց զինվորական անձնակազմ օգոստոսի 9-ին տեղակայվել են Թուրքիայի Ադանա քաղաքում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազա:
Թուրքական «sondakika» լրատվակայքը, հղում անելով Պենտագոնի պաշտոնական հայտարարությանը, նշում է, որ ռազմական ինքնաթիռները և զինանձնակազմը պետք է օժանդակեն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ իրականացվող վճռական գործողություններին:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Թուրքիան և ԱՄՆ, որպես ՆԱՏՕ-ի անդամներ, ինչպես նաև ավելի քան 6 տասնյակ երկրներ, տարածաշրջանային խաղաղության և կայունության նպատակով միացել են ԻՊ-ի դեմ պայքարին:
Նշենք, որ Թուրքիան երկար ժամանակ չէր թույլատրում, որպեսզի ամերիկյան օդուժը Ինջիրլիքի ռազմաբազան օգտագործի ԻՊ-ին հարվածելու համար: Սակայն Թուրքիան երկար բանակցություններից հետո, ի վերջո, ռազմաբազան տրամադրեց ԱՄՆ-ի օդուժին, ինչից հետո թուրքական օդուժը սկսեց հարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի, իսկ հյուսիսային Իրաքում էլ «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) ռազմական հենակետերի ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |