Տարածաշրջան13:54, 10 Օգոստոս 2015
Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանը դադարեցրել է վիզաների տրամադրումը

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սարըյեր շրջանում գտնվող ԱՄՆ-ի հյուպատոսարանի վրա կատարված հարձակումից հետո այն ժամանակավորապես փակվել է՝ դադարեցնելով վիզաների տրամադրումը քաղաքացիներին:
Թուրքական «sabah» թերթի կայքի տեղեկացմամբ` հյուպատոսարանը «Twitter»- միկրոբլոգի միջոցով տեղեկացրել է, որ տեղի ունեցած հարձակման պատճառով աշխատանքները միառժամանակ դադարեցվում են:
Նշենք, որ դեպքի հետ կապված արդեն իսկ ձերբակալվել է 51-ամյա մի կին (Հաթիջե Աշըք) ով նախկինում ձերբակալվել էր Թուրքիայում իրականացրած ահաբեկչության ժամանակ, երբ ձախակողմյան «Հեղափոխական ժողովրդական ազատագրական կուսակցություն-ճակատը» պատանդ էր վերցրել Բերքին Էլվանի սպանության գործը վարող դատախազին:
Հիշեցնենք, որ առավոտյան վերոնշյալ հյուպատոսարանի ուղղությամբ երկու զինյալներ հրազենային կրակ էին բացել: Թուրք ուժայիններին հաջողվել էր ձերբակալել գրոհայիններից մեկին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |