Տարածաշրջան06:39, 10 Օգոստոս 2015
Ստամբուլում ոստիկանական բաժանմունքի պայթյունի հետևանքով 10 վիրավոր կա

Գիշերը ժամը մեկի սահմաններում պայթուցիկ նյութով բեռնված մեքենա է պայթեցվել Ստամբուլի Սուլթանբեյի շրջանի ոստկանական բաժանմունքի դիմաց:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` պայթյունն իրականացրել է մեքենայում գտնված մահապարտ ահաբեկիչը: Պայթյունի հետևանքով կա 10 վիրավոր, որոնցից 3-ը ոստիկանական ծառայողներ են, մնացածները քաղաքացիական են:
Հզոր պայթյունի հետևանքով եռահարկ ոստիկանական բաժանմունքը մեծապես վնասվել է. կան քանդված պատեր, վնասվել են շենքի առջև կայանած ծառայողական ու զրահապատ մեքենաներ: Վնասվել են նաև հարակից այլ շինություններ ու մեքենաներ:
Հաղորդվում է նաև, որ առավոտյան ժամերին էլ կրակ է բացվել բաժանմունքի դիմաց ուսումնասիրություններ անող ոստիկանների վրա: Ոստիկանների պատասխան կրակից հետո նրանց վրա կրակ բացած անհայտ անձիք փախուստի են դիմել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |