Տարածաշրջան07:33, 11 Օգոստոս 2015
Կոալիցիոն կառավարություն ձևավորելու շրջնականերում Դավութօղլուն հանդիպել է Քլըչդարօղլուի հետ

Թուրքիայի վարչապետ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակացության (AKP-ԱԶԿ) նախագահ Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է երկրի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ: Ինչպես տեղեկացնում է «CnnTürk» լրատվական ծառայությունը, հանդիպումը տեղի է ունեցել կոալիցիոն կառավարություն կազմելու բանակցությունների շրջանակում:
4 ժամ 20 րոպե տևած հանդիպմանը ԱԶԿ-ից մասնակցել է Մշակույթի և զբոսաշրջության նախարար Օմեր Չելիքը, իսկ ԺՀԿ-ից՝ կուսակցության փոխնախագահ և խոսնակ Հալուք Քոչը:
Վերջինս հայտնել է, որ կուսակցության նախագահները ևս մեկ անգամ կհանդիպեն հինգշաբթի կամ ուրբաթ՝ քննարկելու սույն հանդիպման արդյունքները:
Իսկ Օմեր Չելիքը նշել է, որ երկու կուսակցությունների նախագահները Թուրքիան առանց կառավարության չթողնելու պատասխանատվությամբ հարցերի լայն շրջանակ են քննարկել: ԱԶԿ ներկայացուցիչը վերահաստատել է Քոչի ասածը, ըստ որի, հինգշաբթի կամ ուրբաթ օրը ևս մեկ հանդիպում տեղի կունենա կուսակցապետի և վարչապետի միջոը:
Ըստ Չելիքի՝ հանդիպումը կլինի նախորդի շարունակությունը, սակայն արդյունքի վերաբերյալ վերջնական քննարկումը տեղի կունենա 2 առաջնորդի միջև:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |