Քաղաքական08:47, 11 Օգոստոս 2015
Հետաձգվել է Իրանի արտգործնախարարի այցը Թուրքիա

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իրանի արտգործնախարար Ջևադ Զարիֆի՝ Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի հետաձգման մասին: Այցը նախատեսված էր իրականացնել օգոստոսի 10-11-ն ընկած ժամանակահատվածում: Պաշտոնական հայտարարության մեջ այցի հետաձգման պատճառների մասին ոչինչ չի ասվում:
Թուրքական «ntv» լրատվակայքի նշում է, որ այցի հետաձգման պատճառ կարող է լինել Սիրիայի հարցում Թուրքիայի և Իրանի միջև առկա անհամաձայնությունները:
Նախատեսվում էր, որ Զարիֆն այցի շրջանակներում պետք է հանդիպում ունենար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Ահմեթ Դավութօղլոււ և արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղուի հետ: Վերջինիս հետ հանդիպմանը բացի թուրք-իրանական հարաբերություններից պետք է քննարկվեին Սիրիայում ու Իրաքում ստեղծված իրավիճակները:
Անդրադարձ էր կատարվելու նաև «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից Թուրքիայի տարածքում իրականացված գործողություններին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |