Տարածաշրջան07:45, 11 Օգոստոս 2015
Քրդերը հարձակվել են թուրքական զորամասի վրա, կա 1 զոհ

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները կեսգիշերին հարձակում են գործել Գաբար լեռան ստորոտին գտնվող Թուրքիայի 6-րդ մոտոհրաձիգային բրիգադի պարեկային կետի վրա:
Ըստ թուրքական «turkiyegazetesi» լրատվամիջոցի` տեղի ունեցած հարձակման հետևանքով սպանվել է 1 զինվոր: Շուրջ 20 րոպե տևած փոխրաձգությունից հետո ՔԲԿ-ի զինյալները դիմել են փախուստի՝ նահանջելով Գաբար սարի ուղղությամբ դեպի ելման կետեր:
Զինված ընդհարման վայր են շտապ ուղարկվել օժանդակ ուժեր, մասնավորապես Շըրնաքի 23-րդ դիվիզայի ժանդարմները:
Թուրքական զինուժը կրակի տակ է պահել բոլոր այն հնարավոր ճանապարհային կետերը, որոնցով քուրդ զինյալները կարող էին փախուստի դիմել: Նշվում է, որ տարածքում զինյալներին հայտնաբերելու ուղղությամբ նաև օդային օպերացիա է սկսվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |