Քաղաքական09:35, 12 Օգոստոս 2015
Դավութօղլուն սպառնում է օդային ու ցամաքային հարվածներ հասցնել Թուրքիային սպառնացողներին

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն բրիտանական հայտնի «BBC» լրատվական ծառայության լրագրող Ջերեմի Բրաունի հետ զրույցում, ասել է, որ Թուրքիան իրեն սպառնացող ուժերին կպատժի թե ցամաքին և թե օդային հարվածներով:
Ըստ թուրքական «Hurriyet»-ի` Դավութօղլուն, պատասխանելով Սիրիայի տարածքում անվտանգության գոտի ստեղծելու և զորք ուղարկելո մասին Բրաունի հարցին, նշել է. «Ըստ իս` այս պահին որևէ մեկը չի ցանկանում զորք ուղարկել այդ տարածաշրջան: Եթե չափավոր ուժերը Սիրիայում բավականաչափ ուժեղանան, ապա Թուրքիան, ինչպես նաև ուրիշ երկրները, կարիք չեն ունենա զորք ուղարկել»:
Երբ «BBC»-ի լրագրողը նշել է, որ Սիրիայի ընդդիմությունը ուժեղ չէ, Դավութօղլուն պատասխանել էր, որ հենց այդ պատճառով Թուրքիան պետք է օժանդակի նրանց: Շարունակելով խոսել Սիրիա թուրքական զորք ուղարկելու մասին, Դավութօղլուն եզրափակել է.
«Բնական է, որ եթե Թուրքիայի շահերին վտանգ սպառնա, մենք օգտագործելու ենք մեր ողջ ուժերը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |