Քաղաքական17:15, 13 Օգոստոս 2015
Դավութօղլու. «Թուրքիայում, ամենայն հավանականությամբ, արտահերթ ընտրություններ կլինեն»

Երկրի գլխավոր ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդահանրապետական կուսակցության» առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ կայացած հանդիպում-քննարկումից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ ամենայն հավանականությամբ երկրում կանցկացվեն խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Կառավարության ղեկավարի մեկնաբանությամբ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը չի հաջողվել կոալիցոին կառավարություն կազմելու հարցի շուրջ համաձայնության գալ ժողովրդահանրապետականների հետ: Բացի այդ «ԱԶԿ»-ն նորընտիր խորհրդարանում ներկայացված մյուս քաղաքական ուժերի հետ ևս չի եկել ընդհանուր հայտարարի՝ ձևավորելու կոալիցիոն կառավարություն: Իսկ դա էլ ենթադրում է, որ ըստ գործող կարգի երկրում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Ընդդիմության առանցքային պահանջներից է եղել կրթության և արտաքին գործերի նախարարական պորտֆելների հանձնումը, ինչին, սակայն, իշխող քաղաքական ուժը չի համաձայնել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |