Տարածաշրջան12:51, 13 Օգոստոս 2015
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին հսկա պարիսպ է կառուցում

Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը շրջանում՝ Սիրիայի հետ սահմանագծին հսկա պարիսպ է կառուցվում: Թուրքական «Milliyet» պարբերականի համաձայն՝ վերջին շրջանում տեղի ունեցող ահաբեկչությունների պատճառով Թուրքիան խստացնում է Սիրիայի սահմանի անվտանգության վերահսկողությունը:
Պարսպի կառուցման որոշումը կայացրել են Հաթայի նահանգապետարանն ու երկրորդ սահմանային գնդի հրամանատարությունը: Երկու մետր լայնությամբ, երեք մետր բարձրությամբ և 7 տոննա կշռող բետոնե հսկայական բլոկներից կառուցվող պարիսպն անցնում է Ռեյհանլըի Աթմե գյուղը և Սիրիան իրարից բաժանող սահմանագծով:
Նախատեսվում է, որ պարսպի կառուցումը կավարտվի կարճ ժամանակում, այն կունենա 8 մետր երկարություն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի անվտանգության ուժերը 2 մետրանոց պարիսպ էին կառուցել Թուրքիայի Յայլադաղը շրջանի և Սիրիայի սահմանին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |