Տարածաշրջան13:14, 13 Օգոստոս 2015
Ծաղրանկար թուրք դատախազի՝ իբր Հայաստան փախնելու մասին. «Իմ երկիր եմ վերադառնում»

Թուրք դատախազ Զեքերիա Օզի՝ Հայաստան փախնելու մասին լուրերից հետո սոցիալական կայքերում հայտնվել է դատախազի ծաղրանկարը:
Ծաղրանկարում դեպի Հայաստան ցույց տվող ցուցանակի վերևում գրված է. «Ի՞նչ փախնել… պաշտոնավարումս ավարտել եմ, իմ երկիր եմ վերադառնում»:
Նշենք, որ դատախազը մասնակցություն է ունեցել 2013 թվականի դեկտեմբերի 17 և 25-ի կաշառակերության սկանդալին, որից հետո պաշտոնանկ է արվել:
Հիշեցնենք, որ օրերս թուրքական «Anadolu» լրատվական գործակալությունը տեղեկություն էր տարածել այն մասին, թե պաշտոնանկ արված թուրք դատախազներ Զեքերյա Օզը և Ջելալ Քարան, որոնց ձերբակալելու որոշում է կայացվել, երեկ Վրաստանի տարածքով փախել են Հայաստան:
Ermenihaber.am-ի իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրներից, որոնք սակայն նախընտրեցին անանուն մնալ, հնարավոր եղավ պարզել, որ Զեքերյա Օզ և Ջելալ Քարան անուն-ազգանուններով Թուրքիայի քաղաքացիներ մուտք չեն գործել Հայաստանի Հանրապետության տարածք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |