Տարածաշրջան09:58, 13 Օգոստոս 2015
Քուրդ գրոյաինները զինված հարձակումներ են գործել Վանի, Բիթլիսի, Դիարքբեքիրի և Հաքքարիի նահանգներում

Թուրքիայի տարբեր նահանգների ոստիկանական բաժանմունքներն ու անվտանգության ծառայությունների վրա զինված հարձակումներ են տեղի ունեցել:
Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավորի շտաբի տարածած հայտարարության համաձայն՝ Վանի Բաշքալե շրջանում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամ մի խումբ զինյալներ հարձակվել են ոստիկանական տեղամասի վրա: Զինված հարձակումներ են տեղի ունեցել նաև Բիթլիս նահանգի Մութքի և Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանների ոստիկանական տեղամասերի, ինչպես նաև՝ Հաքքարի- Չուքուրջա մայրուղու վնասված տեղամասում վերանորոգման աշխատանքներ իրականացնողների և նրանց ուղեկցող անվտանգության ուժերի վրա: Բոլոր դեպքերում էլ անվտանգության ուժերի կողմից զինյալներին համարժեք պատասխան է տրվել: Բախման արդյունքում զոհեր և վիրավորներ չկան:
Իսկ Դիարբեքիրի Սիլվան շրջանի անվտանգության վարչության շենքի վրա ինքնաշեն նռնակ է նետվել, ինչի հետևանքով կառույցը վնասվել է, փողոցով անցնող երկու կին՝ վիրավորվել: Անվտանգության ուժերը տարածքում աշխատանքներ են իրականացնում պայթյունի հեղինակներին գտնելու ուղղությամբ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |