Տարածաշրջան07:00, 13 Օգոստոս 2015
Փակվել է թուրք-իրանական ամենամեծ սահմանային անցակետը

Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության փոխնախարար Դավուդ Քեշավերզիյանը նախարարության պաշտոնական կայքի միջոցով հաղորդել է, որ Իրանի և Թուրքիայի ամենամեծ Գյուրբուլուք-Բազարգան սահմանային անցակետը Իրանի կողմից միակողմանիորեն փակվել է:
Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը, հղում անելով Քեշավերզիյանի հայտարարությանը, նշում է, որ սահմանային անցակետի փակումը կապված է օգոստոսի 11-ին Թուրքիայի տարածքներում գրոհայինների կողմից կատարված հարձակումների հետ:
Իրանցի փոխնախարարը տեղեկացրել է, որ չնայած անցակետի միակողմանի փակմանը, այնուամենայնիվ Թուրքիայի բեռնատարները կարող են մուտք գործել Իրան:
Քեշավերզիյանը վերջին օրերին Թուրքիայում իրանական մեքենանարի վրա իրականացված հարձակումների կապակցությամբ հանդիպել և իր մտահոգությունն է հայտնել Իրանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռիզա Հաքան Թեքինի հետ:
Նշենք, որ Գուրբուլաք-Բազարգան սահմանային անցակետը գտնվում է Թուրքիայի Աղրը նահանգի Դողուբայազետ (Բայազետ) շրջանում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |