• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 02:02
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Գիտակրթական13:53, 14 Օգոստոս 2015

Թուրքիայի կրթական գործընթացում վերադարձ է կատրավում «ազգային կոդի» սկզբունքին

Թուրքիայի կրթական գործընթացում վերադարձ է կատրավում «ազգային կոդի» սկզբունքին

Թուրքիայում կրկին վերադարձ է կատրավում «ազգային կոդի» սկզբունքին: Այս մասին գրում է թուրքական «Demokrat Haber»  լրատվակայքը՝ նշելով, որ Թուրքիայի  հայկական դպրոցներ ընդունվել ցանկացող սիրիացի ընտանիքների և բողոքական եկեղեցու հետևորդ հայ ընտանիքների զավակների համար նոր սահմանափակումներ են սահմանվել:

Ըստ աղբյուրի՝ Թուրքիայի հայկական կրթօջախների տնօրենների և հիմնադրամների նախագահների՝  փոխպատրիարք Արամ Աթեշյանի գլխավորությամբ գումարված  ընդհանուր ժողովի ժամանակ սահմանվել են այն չափանիշները, որոնց բավարարելու դեպքում միայն երեխաները կարող են ընդունվել հայկական դպրոցներ: Մասնավորապես, դպրոց ընդունվել ցանկացող երեխաների ծնողները պետք է փաստացի ապացուցեն, որ պատկանում են հայկական համայնքին:

Թուրքիայի ազգային ժողովի հայ պատգամավոր Գարո Պայլանը, որը  որպես հայկական դպրոցների կրթական հանձնաժողովի անդամ ևս մասնակցել է  դպրոցների տնօրենների նիստին, «Demokrat Haberi» թղթակցի հետ զրույցում նշել է. «Հայ աշակերտները դպրոցներից դուրս չեն թողնվի, և առաքելական , և բողոքական եկեղեցիների հետևորդ հայ ընտանիքների երեխաները հնարավորություն կունենան ընդունվելու հայկական դպրոցներ: Ներկայումս առկա խնդիրները պայմանավորված են անցումային շրջանով: Առաջիկա նիստին կքննարկվեն և լուծումներ կգտնվեն նաև առանձին դեպքերի համար»:

Հիշեցնենք, որ  ամիսներ առաջ Թուրքիայի հայկական դպրոցներում հայ  երեխաների ընդունելության ընթացքում առաջացած խնդիրների շնորհիվ բացահայտվել էր, որ Թուրքիայում գործում է այսպես ասված «ազգային կոդի» սկզբունքը: Այդ կոդն իրենից ներկայացնում է Թուրքիայի քաղաքացիների նույնականացման քարտում առկա գաղտնի թվանշան, որի շնորհիվ հնարավոր է հեշտությամբ պարզել յուրաքանչյուր քաղաքացու ազգությունը: Մասնավորապես, պարզ էր դարձել, որ հայերի «ազգային կոդը» 2-ն է: Մի քանի ազգությամբ հայ, սակայն փաստաթղթերում  որպես հայ չգրանցված քաղաքացիներ ցանկացել էին իրենց երեխաներին հայկական դպրոցներում գրանցել, սակայն բախվել էին «ազգային կոդի» սահմանափակմանը: Մեծ աղմուկ հանած այդ դեպքերից որոշ ժամանակ անց «ազգային կոդի» սկզբունքը հանվեց ազգային փոքրամասնությունների դպրոցների ընդունելության գործընթացից և իրավունք տրվեց դպրոցներին՝ ինքնուրույն հաստատելու դիմորդների թեկնածությունը: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
11:29, 15 սեպ
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր
11:10, 05 սեպ
Թուրքիան ու Վրաստանը կնքել են համագործակցության հուշագիր

Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։

Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը
12:45, 30 մայ
Բերքլիի համալսարանում ադրբեջանցիների ճնշմամբ կրկին չեղարկվել է Արցախի մասին ֆիլմի ցուցադրությունը

Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}