• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
28 Սեպտեմբեր, 2025
Կիրակի 15:23
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:32, 14 Օգոստոս 2015

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը պատրաստ է ընտրություններին

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհուրդը պատրաստ է ընտրություններին

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի նախագահ Սադի Գյուվենը մեկնաբանություններ է արել հավանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ: Թուրքական «Haberler» լրատվակայքի համաձայն՝ Գյուվենը հայտարարել է, որ Բարձրագույն ընտրական խորհուրդը պատրաստ է նոր արտահերթ ընտրություններ անցկացնելուն, կան միայն որոշ թերի փաստաթղթեր, որոնց կարգավորմամբ իրենք զբաղվում են:

«Մենք յուրաքանչյուր ընտրությունից հետո անհրաժեշտ նախապատրաստություններն անում ենք: Մենք պատրաստ ենք ընտրություններին, սակայն որևէ որոշում այդ առթիվ դեռևս չկա»:
Ընտրական խորհրդի նախագահի խոսքով՝ արտահերթ ընտրությունները սովորաբար իրականացվում  են  90 օրը լրանալուն հաջորդող առաջին կիրակի օրն այն դեպքում, երբ արտահերթ ընտրության մասին որոշումը կայացնում է հանրապետության նախագահը: Սակայն, համաձայն Թուրքիայի ընտրական օրենսգրքի 9-րդ հոդվածի, այդ ժամանակահատվածը կարելի է կրճատել:

Իսկ ընտրութունների կազմակերպման շրջանակներում ծախսվող գումարների ծավալների մասին հարցին Գյուվենը հղում է արել ավելի վաղ թեմայի վերաբերյալ իրենց հրապարակած տվյալներին՝ խուսափելով նոր մեկնաբանություններ անելուց:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) և ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ- CHP) լիդերների՝ վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և Քեմալ  Քըլըչդարօղլուի միջև երեկ տեղի է ունեցել վճռական հանդիպումը, որի շրջանակներում քննարկվել են հնարավոր կոալիցիայի ստեղծման պայմանները:  Հանդիպումը, սակայն,  դրական արդյունք չունեցավ, ինչից հետո Դավութօղլուն հայտարարեց. «Ամենահավանականը արտահերթ ընտրություննրի տարբերակն է»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}