• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:25, 14 Օգոստոս 2015

Մեկ տարվա կտրվածքով Թուրքիայում գործազուրկների թիվը ավելացել է 31.9 տոկոսով

Մեկ տարվա կտրվածքով Թուրքիայում գործազուրկների թիվը ավելացել է 31.9 տոկոսով

2015թ. հուլիս ամսվա դրությամբ Թուրքիայում աշխատանք փնտրող գործազուրների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել  է 31.9 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Zaman» թերթը՝ ներկայացնելով Թուրքիայի աշխատանքի գործակալություն տվյալները, ուր գործազրուկների դիմել են աշխատանք գտնելու համար: Նշվում է, որ գրանցվածներից 1 միլիոն 666 հազարը ավելի քան մեկ տարի է, ինչ  աշխատանք են փնտրում: Իսկ գրանցված գործազուրկների ընդհանուր թիվը կամզում է 3 միլիոն 142 հազար 524 է:

2015-ի 7 ամիսների ընթացքում  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աշխատանքի տեղավորվածների քանակը ավելացել  է 40.3  տոկոսով, բայց նույն ժամանակահատվածում ավելի շատ գործազուրկ է գրանցվել: Այսպիսով մեկ տարվա կտրվածքով գրանցված գործազուրկների թիվն ավելացել է 760 հազար 412-ով, իսկ գործի ընդունվածների թիվը՝ 162 հազար 21-ով: Գրանցված գործազուրկներից 1 միլիոն 899 հազարը տղամարդ է, 1 միլիոն 243 հազարը՝ կին:

Ըստ տարիքային խմբերի՝ գործազուրկների բաժանումը հետևյալ տեսքն ունի. 15-19 տարիքային խումբ ՝ 125 հազար 691 մարդ (75 հազար 764-ը՝ տղամարդ, 49 հազար 927-ը կին), 60 և բարձր տարիքային խումբ՝ 23 հազար 383 մարդ:

368 հազար 974 հոգի համալսարանավարտ են կամ գիտական կոչում ունեն: Գործազուրկներից 1 միլիոն 462 հազար 40-ը ունի տարրական կրթություն, 871 հազար 515-ը ավարտել է ավագ դպրոցը, 315 հազար 233-ը՝ մասնագիտական դպրոցը:  Դպրոց չավարտած, միայն գրել-կարդալ իմացող գործազուրկների թիվը 71 հազար 790 է, իսկ գրել-կարդալ չիմացողներինը՝ 52 հազար 972:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}