• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 08:58
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:10, 15 Օգոստոս 2015

Haberler. «Թուրքիան արագորեն աղքատանում է»

Haberler.  «Թուրքիան արագորեն աղքատանում է»

Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, մեկ տարվա ընթացքում արժեզրկվել է 22 տոկոսով: Եթե նախորդ  տարվա համեմատ լիրայի արժեզրկումը կազմել է 22 տոկոս, ապա 6 ամիս առաջվա համեմատ այն արժեզրկվել է 15.5 տոկոսով, իսկ եռամսյա կտրվածքով՝ 9.3 տոկոսով: Այս մասին գրում է թուրքական «haberler» լրատվական կայքը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ  Թուրքիան գնալով աղքատանում է:

Կայքը ներկայացրել է ինֆլացիայի, արտաքին առևտրի, ներդրումների տեսանկյունից դոլարի ազդեցությունը:

Գնաճի շեմին

Թուրքական լիրայի արժեզրկման հատևանքով կբարձրանան ներմուծվող ապրանքների գները: Եթե մինչև հուլիսի 14-ը 5 դոլար արժողությամբ ապրանքի արժեքը կազմում էր 13.1 լիրա, ապա այժմ այն դարձել է 14.2 լիրա: Այս տարբերությունը գնաճի տեսքով կանդրադառնա սպառողների վրա: Գնաճը հատկապես անխուսափելի է բջջային հեռախոսների, հեռուստացույցի, ավտոմեքենայի, հեղուկ վառելիքի և այլ ներմուծվող ապրանքների դեպքում: Դոլարի աճը կհանգեցնի նաև բենզինի և մազութի գնաճին, ինչն էլ  աստիճանաբար  բացասաբար կազդի բոլոր ոլորտների վրա: Արտադրական ծախսի բարձրացմանը զուգընթաց սնունդը և մասնավորապես անհրաժեշտ սպառողական ապրանքների գները կբարձրանան: Այս համատարած գնաճը կավելացնի ինֆլացիան: Ըստ հաշվարկների՝ դոլարի 10 տոկոս արժևորման դեպքում ինֆլացիան ավելանում է 1.5 միավորով:

Բարդ իրավիճակ արտաքին առևտուրում

Եթե եվրոն նույնպես դոլարի համեմատ չարժեզրկվեր, փոխարժեքի տատանումները գուցեև արտահանողների համար գոհացուցիչ լինեին: Սակայն եվրոյի արժեզրկման պատճառով Թուրքիայի արտահանողները 2015-ի առաջին 7 ամիսների ընթացքում 8 միլիարդ դոլարի կորուստ են ունեցել: Աղբյուրը նշում է, որ արտահանվող ապրանքների արտադրության համար հումք է ներվուծվում, որի 50 տոկոսի առքը կատարվում է դոլարով: Այսինքն արտահանողը դոլարով ներմուծում է, եվրոյով արտահանում: 

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}